«Այսօր Աստծո կամքով իրականացավ մեծ հերոս Դուշման Վարդանի վաղեմի երազանքը՝ Շուշիից մինչ Ստեփանակերտ ընկնող ճանապարհին կտնկվեն Յասամաններ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։
«Նախաձեռնողը՝ Դուշման Վարդանն է։ Իրականացնողը՝ իր գործը ապրեցնող գաղափարակից ընկերները։ Սա Դուշմանի գաղափարն է, որը ուշացումով է իրագործվում։ Մարդիկ ապրում են էնքան՝ ինչքան ապրում են իրենց գործերը։ Քանի որ Դուշմանը, Ապրիլյանի Տղերքը ու մեր մյուս Հերոսները իրենց կյանքը տվեցին մեր ապրելու համար ու իրենք անձնապես հիմա չեն կարող իրականացնել իրենց երազանքները, մենք՝ ապրողներս, ում համար իրենք կյանք են տվել՝ պարտավո՛ր ենք իրականացնել իրենց երազանքները, և հիմա ընդհամենը էդ ենք անում։ Սա ոչ թե ինչ-որ կազմակերպության կամ կառույցի նախաձեռնություն է՝ այլ հենց Դուշման Վարդանինը»,- հավելել է նա՝ նշելով, որ մեջբերում է բլոգեր, հրապարակախոս, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանին ու կից տեսանյութով ներկայացրել Վարդանի մայրիկի՝ տիկին Զարիկի խոսքը միջոցառման ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
0Comments