«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլանի տարածքներն իսրայելական ճանաչելու քայլը հնարավո՞ր է նախադեպ դառնա ղարաբաղյան խնդրում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանին։ «Չի կարող»: Ինչո՞ւ։ «Կոնֆլիկտներն ունեն տարբեր «ծագումնաբանություններ», չեմ կարծում, որ մենք՝ որպես նախադեպ, առանձին կոնֆլիկտները պետք է դիտարկենք։
Պետք է դիտարկենք ընդհանուր մոտեցումները, ընդամենը 1 նախադեպ կարող ենք մոտավոր հիմք ընդունել` Կոսովոյինը, որտեղ անկախության գաղափարն սկսվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը չկարողացավ Կոսովոյի անկախության համար գտնել այնպիսի բանաձեւ, որն անվտանգություն կապահովի ոչ միայն այնտեղ ապրող մեծամասնության, այլեւ փոքրամասնություն սերբերի համար։
Կիրառվեց վերջինիս միջազգային սուբյեկտ դարձնելու սկզբունքը։ Պետք է ընդունել այս մոտեցումը, որովհետեւ նույն` անվտանգության խնդիրը՝ որպես առաջնահերթություն, ունենք նաեւ ԼՂ-ում, որովհետեւ հարցը միայն հողը չէ, այլ թե այնտեղ ապրող քաղաքացու անվտանգությունն ինչպիսին պետք է լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments