Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 43 հարց է, որից 30-ը չզեկուցվող է, իսկ երեքը` գաղտնի:
Կառավարությունը կքննարկի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծերը:
Կներկայացվի նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ընթանում է կառավարության նիստը. Ուղիղ | Live | Прямая трансляция
Օրակարգում 43 հարց է
0Comments