«Ամո´թ». Ջանլուկա Մարչիանոն` Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին

Այն ամենից հետո, ինչ մաեստրոն արել է օպերայի համար Երևանում, նա պետք է պարգևատրվի, նրանք պետք է կարմիր գորգ փռեն նրա ոտքերի տակ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախկին գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել` կապված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու հետ:

«Կարդացել եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, ով ամբողջապես վերակենդանացնում է հայկական օպերան, ազատվել է տնօրենի աշխատանքից: Ես իսկապես հույս ունեմ, որ Մշակույթի նախարարությունը ես մեկ անգամ կմտածի և կչեղարկի իր անհաջող որոշումը, հակառակ դեպքում ես միայն մեկ բառ կասեմ` «ԱՄՈԹ»: Այն ամենից հետո, ինչ մաեստրոն արել է օպերայի համար Երևանում, նա պետք է պարգևատրվի, նրանք պետք է կարմիր գորգ փռեն նրա ոտքերի տակ»:

Սիրելի´ Կոնստանտին, դու ունես իմ աջակցությունը և համոզված եմ, որ ամբողջ թատրոնը կաջակցի քեզ: Մի´ հանձնվի´ր»,- գրել է Մարչիանոն: