Չկա որեւէ հարց, որի պատասխանը չունեմ կամ չէի ցանկանա, որ հնչի

Երկրում իսկապես հեղափոխական փոփոխություններ են եղել

Մարտի 23-ին տեղի է  ունենալու համապետական մաքրության օր, որին ես ինքս էլ դրան մասնակցելու եմ: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կփորձեմ մասնակցել նախապես չհայտարարված որեւէ բնակավայրում եւ հույս ունեմ, մեր քաղաքացիներն էլ կմասնակցեն: Վիզուալ մակարդակում երկրի կարեւոր խնդիրներից մեկը աղբի համատարածության խնդիրն է: Կհամարեմ, որ երկրում իսկապես հեղափոխական փոփոխություններ են եղել, եթե մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից, այլ թափոններից»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին. «Չկա որեւէ հարց, որի պատասխանը չունեմ կամ չէի ցանկանա, որ հնչի»,-ասաց վարչապետը: