Նորայր Շողիկյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական, Ծովինար Խաչատրյանը՝ մամուլի քարտուղար

Մանրամասներ
քպ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։

Ծովինար Խաչատրյանը եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ 

Սրբուհի Գալյանի մեկ այլ հրամանով՝ Նորայր Շողիկյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ ազատվելով նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: