Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե նկատել եք, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաճախ անում են հայտարարություններ, որոնք բնույթով սկանդալային են, բայց իրականում դատարկ փուչիկներ են և նպատակ ունեն ընդամենը շեղելու մեր հանրությունների, նաև` աշխարհի ուշադրությունը տեղի ունեցող իրական գործընթացներից։
Բերեմ մի քանի օրինակ։
Նիկոլը պարբերաբար խոսում է Արարատ սարի մասին ու մարդկանց կոչ անում մոռանալ այն` որպես հայոց սրբազան խորհրդանիշ։
Իրականում Նիկոլն էլ լավ է հասկանում, որ եթե նույնիսկ ուժով մարդկանց ստիպեն` չխոսել Արարատի մասին, չեն կարող մարդկանց մտքերի վրա բռնանալ։ Արարատը միլիարդավոր տարիներ եղել է իր տեղում կանգնած, կմնա կանգնած էլի շատ երկար։ Այնքան ժամանակ, քանի դեռ Աստված կպահի Երկիր մոլորակը։ Ու քանի դեռ կա Արարատ սարը, հայ ազգի համար այն լինելու է սրբազան խորհրդանիշ։
Բայց քանի որ Նիկոլն անընդհատ խոսում է Արարատի մասին, ստեղծում է կեղծ օրակարգեր, քննարկման թեմաներ, որոնք մարդկանց թույլ չեն տալիս կենտրոնանալու այլ` ավելի առարկայական հարցերի վրա` կապված երկրի անվտանգության, սահմանների, սոցիալական պաշտպանության և բազում այլ խնդիրների հետ։
Իլհամը պարբերաբար հոխորտում է Հայաստանի Հանրապետությունը գրավելու իր ցանկության մասին` այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:
Իրականում Իլհամն ինքը շատ լավ է հասկանում, որ մի բան է` տիրանալ Արցախին, որը վիճելի էր համարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելացրած նաև` Հայաստանի իշխանության կողմից պայմանավորված վաճառքը, ինչն աշխարհին ստիպեց լռել Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչության առումով։ Դրա կողքին լրիվ այլ բան է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ ոտնձգությունը, որը չի կարող որևէ կերպ մարսել առանց այն էլ խախուտ հիմքեր ունեցող Ադրբեջանը։
Հնչեցնելով սպառնալիքներ` Ադրբեջանը փորձում է կորստի վախը իշխող դարձնել հայ ժողովրդի մեջ, ապա պատերազմի կամ այլ տարբերակով հասնել նրան, որ հայերն իրենք հանաձայնեն տալ այն, ինչ ուզում է թուրքը, միայն թե կռիվ չլինի, մարդ չզոհվի և այլն։
Բայց դրա կողքին շեղվում է հայ ժողովրդի ուշադրությունը այլ կարևոր գործընթացներից, որոնք գնում են մեր երկրի շուրջը և որոնք վաղը մեզ կարող են զրկել ապագայում զարգանալու և ուժեղանալու բոլոր հնարավորություններից։ Թորքի ուզածը հենց դա է։
Իսկ ո՞րն է մեր ուզածը։ Մտածե՞լ ենք»։
0Comments