ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։
«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:
արցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս կայքի հետ զրույցում նշեց՝ չի մեկնաբանում տեղեկությունը:
0Comments