Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդել է նրա խոսնակը:
Ի դեպ, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է ծննդյան 72-ամյակը։ Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է գնալու և շնորհավորելու Պուտինի տարեդարձը:
Որպես կանոն, հենց առավոտից Պուտինը սկսում է շնորհավորանքներ ստանալ օտարերկրյա առաջնորդներից՝ հեռագրերի տեսքով և հեռախոսով։ Օրվա առաջին կեսին նախատեսված է փակ աշխատանքային հանդիպումների մի ամբողջ շարք։ Իսկ երեկոյան Պուտինը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարներին. նրանք հավաքվելու են Մոսկվայում երեքշաբթի նախատեսված գագաթնաժողովին ընդառաջ։
Ինչպես ասել է Դմիտրի Պեսկովը, «նախագահը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր պատշաճ հանգստանալ. ինչ-որ տեղ էլեկտրաէներգիայի խափանումներ կան, ինչ-որ տեղ միջազգային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես մենք կուզեինք: Նախագահն անգամ օրվա ընթացքում չունի աշխատանքի և հանգստի կոնկրետ ժամեր, եթե պետք է, նա հաշվետվություններ է ստանում գիշերը․ արդյունքում, ինչպես նշում են Կրեմլում, Պուտինը «վիրտուալ հերթապահում է շուրջօրյա»։
Պուտինն ընդամենը մեկ անգամ է բացառություն արել իր ծննդյան օրը՝ հանգստյան օր վերցրել ու մեկնել դեպի հեռավոր տայգա։ 2014 թվականն էր։ Պեսկովի խոսքով՝ այն ժամանակ Պուտինը գտնվում էր «մոտակա կացարանից 300-400 կմ հեռավորության վրա», ուստի պայմանները ոչ մի կերպ «ստացիոնար» չէին։ Ինքը՝ պետության ղեկավարը, ավելի ուշ խոստովանել է, որ գրեթե 9 կմ քայլել է լեռներով։
0Comments