Մոսկվայում ԽՍՀՄ առաջնորդներից Իոսիֆ Ստալինի գերեզմանի մոտ կոմունիստների անցկացրած ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել «Ապակոմունիստացում» հասարակական նախագծի երկու ակտիվիստ: Այս մասին հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ակտիվիստներից մեկն անսպասելիորեն կոտրված մեխակ նետում Ստալինի կիսանդրու վրա ու բացականչում. «Այրվի՛ր դժոխքում, ժողովուրդների՛ դահիճ, կանանց ու երեխաների՛ մարդասպան»:
Երիտասարդ տղամարդու գործողությունը միանգամից կանխվել է, տեղում գտնվող իրավապահներն արագ հեռացրել են տղամարդուն դեպքի վայրից:
Ավելի ուշ նախագծի մեկ այլ ակտիվիստ Օլգա Սավչենկոն պատմել է լրատվամիջոցներին, որ ինքը նույնպես կոտրված մեխակ է նետել Ստալինի գերեզմանին: Նա նույնպես տարվել է ոստիկանական բաժանմունք:
0Comments