Արմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից վաղը կտեղափոխվի տնային կալանքի: Այդ մասին տեղեկանում ենք նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունից․
«Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ: Նա վաղն ազատ կարձակվի Նուբարաշենի բանտից»,- հաղորդել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դատարանը քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, նաև՝ 25 մլն․ դրամ գրավ։
Նշենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։
Արմեն Աշոտյանը Նուբարաշենի բանտից վաղը կտեղափոխվի տնային կալանքի
Մանրամասներ
0Comments