Ես և ամուսինս կվճարենք սահմանամերձ բնակիչների տեղափոխման համար․ Մարգարիտա Սիմոնյան

Մանրամասներ
ռդ

RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ինքն ու ամուսինը՝ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, կվճարեն ռուս-ուկրաինական սահմանին ուկրաինացիների կողմից հարձակման ենթարկվողների տեղափոխման և կացարանի ծախսերը։

«Ես հիշեցնում եմ բոլոր սահմանամերձ բնակիչներին, ովքեր ցանկանում են որոշ ժամանակով տեղափոխվել, մինչև չհանգստացնենք գայլերին, որ ես և Տիգրանը կվճարենք տեղափոխման և կացարանի համար»,- lurer.com-ի փոխանցմամբ՝ գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան այժմ պատասխան է ստանում Բելգորոդի հրթիռակոծման համար։

Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 30-ի երեկոյան հարվածներ են հասցրել Բելգորոդին։ Արդյունքում՝ հինգ մարդ մահացել է, ևս 46-ը՝ վիրավորվել։ Նրանցից 37 մարդ այս պահին հիվանդանոցում է, յոթը երեխաներ են։

Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։