Արմեն Սարգսյանն ու Արմեն Գրիգորյանը մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ

Հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ: