ԱՄՆ-ն ատոմային սուզանավ է ուղարկում Մերձավոր Արևելք

Մանրամասներ
սուզանավ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի Georgia ատոմային սուզանավը, ինչպես նաև արագացնել Abraham Lincoln ավիակրի տեղափոխումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որտեղ «հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ձեռնարկելու բոլոր միջոցներն Իսրայելի պաշտպանության համար», ինչպես նաև հայտարարել է «Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին»։

Մասնավորապես, Օսթինը նշել է, որ կարգադրել է արագացնել F-35C կործանիչներով Abraham Lincoln ավիակրի տեղափոխումն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի: Ընդ որում, արդեն տարածաշրջանում է գտնվում ամերիկյան Theodore Roosevelt ավիակիրը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։