«Ստիպենք աշխարհին՝ լսել մեր ձայնը»․ Նարինե Դիլբարյան

Մանրամասներ
օ

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրական ժողովրդավար, արդարադատ աշխարհի ու միջազգային իրավունքի գերակայության պաշտպան գործիչները, հավատարիմ իրենց մասնագիտական և բարոյական արժեքներին, գիտեն, թե ինչ քստմնելի հանցագործություն է կատարվել ընդդեմ հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության և մայր Հայաստանի Հանրապետության։

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանուն հայոց դատի իր ձայնը բարձացրած, պայքարող հետևողական անձերից է, որը հույս է ներշնչում՝ աշխարհում բոլորը չեն տառապում նավթագազային մոլախտով և Հարավային Կովկասում համթյուրքական միություն՝ ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և այլոց արյունալի պատերազմներ բորբոքողների։

Ի հեճուկս նաև ՀՀ գործող ազգուրաց, Արցախամոռաց վարչախմբի՝ Լուիս Մորենո Օկամպոն խոսում է Արցախի մասին, մեր գերիների, նրանց իրավունքների վերականգնման և ցեղասպան հանցագործների պատժի մասին, կա՛ Օկամպոյի ցուցակը միջազգային հանցագործների և հայոց Սրեբրենիցեի դատը կայանալու է։

Այժմ Օկամպոյի ձևակերպմամբ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներս, մարդկային աննահանջ և համառ ոգով պայքարելու ենք Ադրբեջանից հայոց պատանդների և քաղբանտարկյալների ազատագրման համար։

Փաշինյանը Ալիևին նվիրեց Բաքվում ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը՝ ԿՀ 29 / COP 29, անցկացնելու իրավունքը, այժմ մեր հերթն է պահանջել ցեղասպանից որպես առաջին քայլ անվերապահ ազատ արձակել Բաքվի տարբեր բանտերում գտնվող մեր պատանդներին և քաղաքական բանտարկյալներին, որոնք անլուր խոշտանգումների են ենթարկվում Ալիևի հրահանգով։

Ստիպենք աշխարհին լսել մեր ձայնը և միավորվել հանուն կլիմայի պահպանության և ցեղասպանությունների կանխարգելման։

Միանանք Օկամպոյի առաջարկած տեղեկատվական և քարոզչական արշավին․«Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners»։

Նարինե Դիլբարյան