Պետական դավաճանության համար սահմանել պատիժ՝ ազատազրկում 20 տարի կամ ցմահ. օրենքի նախագիծ՝ Վ․ Էնֆիաջյանից

Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ․ԱԺ փոխնախագահ 

էնֆիաջյան

Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։ Այս մասին գրառում է կատարել  ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն։

Հ․Գ․ Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ»,-գրել է նա։