Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը․
«Արևմուտքը շտապում է ստանալ հայ-ադրբեջանական պայմանագիրը՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու համար։ Նրանց թիրախը երկսայրի է, խոսը նաև Իրանի ազդեցությունը թուլացնելու մասին է։ Գլոբալ նպատակը սա է։
Կա նաև լոկալ նպատակ՝ պրոցեսն ավարտել մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ, քանի որ այդ փուլում, զբաղված լինելով ներքին խնդիրներով, կարող են ակամա պատուհան թողնել հակառակորդներին ազատ գործելու համար։
Արևմուտքի համար կարևոր է իր որևէ հարթակի ներքո կողմերին բերել ինչ որ բան ստորագրելու։ Նրանց չի հետաքրքրում, թե օրինակ, Հայաստանը ինչ տարածք կունենա ստորագրման պահին։ Եթե Երևանը պատրաստ է զիջել, միջնորդն էլ շտապում է, նրան չի հուզում՝ որքան կզիջես»,- նշել է Բեքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments