Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ

Մանրամասներ
միջանցք

Այն ինֆորմացիան, որ ունենք, դրանից կարող ենք ենթադրություն անել, որ երկու կողմն էլ եւ ճիշտ են ասում, եւ սուտ են ասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Ինչ-որ մի դեպքում մի կողմն է հրաժրվել, մյուս դեպքում՝ մյուս կողմը: Այստեղ կարեւոր է այն, որ բրիտական կողմի նախաձեռնությունն է եղել հանդիպում կազմակերպելը, եւ եթե բրիտանական կողմն է նախաձեռնել, բնականաբար, ունի հետաքրքրություն: Բրիտանիայի ներդրումները Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում կարող են հասնել մինչեւ 200 մլրդ դոլարի: Հիմնականում հանքային ոլորտում են ներդրումները: Բնականաբար, Բրիտանիան համար մեկ երկիրն է, որը շահագրգռված է միջին միջանցքի իրագործմամբ, որը անցնելու է Սյունիքով եւ իրենց խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա այդ միջանցքի վրա, դա լինի պայմանական ադրբեջանական վերահսկողություն կամ ինչ-որ մի երրորդ կողմի:

Ես կարծում եմ՝ այդ հանդիպումը դրա համար է կազմակերպվել եւ, ըստ երեւույթին, հայկական կողմը հրաժարվել է այդ օրակարգից: Այսինքն խնդիրը օրակարգն է եղել:

Երեւի դա է եղել պատճառը, որ հայկական կողմն առաջարկել է երկկողմ հանդիպում անցկացնել, երրորդ կողմը ներկա չլինի, որ նրա օրակարգը չլինի:

Հայկական առաջարկին էլ Ադրբեջանը չի համաձայնել, որովհետեւ քննարկելու ոչինչ չունի, իր հետաքրքրությունը Սյունիքով անցնող ճանապարհն է»,-ասաց Դանիելյանը՝ նկատելով, որ հաղորդակցությունների խնդիրը միշտ է եղել գլխավոր հարցը վերջին տսնմյակներում: