«Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, իր գրառման մեկնաբանությունում դնելով Բաց TV-ի «Բաց օրը Ռուբեն Հախվերդյանի հետ» հաղորդման հղումը։
Ռուբեն Հախվերդյանը, խոսելով արցախցիների մասին ասում է, որ նրանք ադրբեջանական մտածողությամբ են և Ադրբեջանի ազդեցության տակից դուրս գալու համար 50 տարի է պետք։ Ընդ որում՝ Համլետ Ղուշյանի «հա»-ի ընկերակցությամբ։
«Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:
Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:
Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ...»,-բացարձակ մեծամասնության կարծիքն է ամբողջացրել իր գրառմամբ Բեգլարյանը։
Աղբյուր` Panorama.am
0Comments