Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է դիմակահանդեսը

Ըստ սահմանված ավանդույթի, քաղաքում տոնական մթնոլորտը սկսվում է դիմակահանդեսի պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական դիմակահանդեսը։ Առաջիկա մի քանի օրերին բրազիլական այդ քաղաքի կյանքը ենթարկվելու է զգեստավորված երթերի և պարային շոուների ժամանակացույցին:

Եվրանյուզի հաղորդմամբ, ակնկալվում է, որ պարահադեսին կմասնակցի շուրջ 7 միլիոն մարդ, որից 1,5 միլիոնը՝ զբոսաշրջիկ։

Ըստ սահմանված ավանդույթի, քաղաքում տոնական մթնոլորտը սկսվում է դիմակահանդեսի  պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ: Քաղաքի խորհրդանշական բանալին ավանդական երաժշտության ներքո  տրվել է «Մոմո թագավորին», որը հայտնի է նաև որպես «Քաոսի թագավոր»։