Շտապ. ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին

Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի և ավտոշարասյան ուղեկցությամբ


Քիչ առաջ Երեւանում  ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի  և ավտոշարասյան ուղեկցությամբ։

Factor.am-ի ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեր տեղեկատվությունը չհերքեցին։ Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց. «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Ոստիկանության կողմից «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրել էր փետրվարի 12-ին։ Ոստիկանները բերման էին ենթարկել Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերգեյի որդուն։ Բերման ենթարկելու պատճառը ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքն էր։ Պարզվել էր, սակայն, որ Մանուկյանի մոտ եղած զենքն օրինական է։