Մարտի 2-ին, ոստիկանության պետի հրամանով, տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ ներկայացան բարեխիղճ եւ սրտացավ ծառայության արդյունքում կոչումներ ստանալու:
Ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը սպայական ուսադիրները ծառայողներին անձամբ է հանձնում:
«Ես կարծում եմ, որ ոստիկանի համար կոչումը պարգեւ է եւ անաչառ ու ազնիվ ծառայության լավագույն գնհատականը:»,-ասաց ոստիկանության պետը:
Վալերի Օսիպյանը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչը հնարավոր է միայն մասնագիտական գիտելիքների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ:
Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սրտացավ ու սկզբունքային:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ու արդյունավետ ծառայություն»,-ասաց Վալերի Օսիպյանը:
0Comments