Վերջին շրջանում՝ հատկապես «Օսկար» կինոմրցանակաբաշխության բեմում իիստ զգացմունքային ելույթից հետո, չեն դադարում երգչուհի Լեդի Գագայի և դերասան Բրեդլի Կուպերի հավանական սիրավեպի մասին խոսակցությունները, որոնք ավելի է թեժացրել համացանցում հայտնված լուսանկարը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Լեդի Գագայի երկրպագուներից մեկը հրապարակել է դեռևս սեպտեմբերին արված լուսանկար, որում Կուպերը կանգնած է կարմիր շրթներկով Լեդի Գագայի կողքին ու նրա ստորին շուրթի հատվածում կարմիր շրթներկով համբույրի հետք է երևում:
Լուսանկարն արվել է նրանց մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերայի ժամանակ:
Սակայն պարբերականը չի բացառում, որ դա զուտ ընկերական համբույր է եղել:
Վերջերս 32-ամյա Լեդի Գագան, անդրադառնալով այդ խոսակցություններին, նշել էր, որ իրենց միջև սիրավեպ չկա, իսկ օսկարյան հուզումնառատ ելույթն ընդամենը շոու էր:
0Comments