Կայծակը ադրբեջանցի երկու սահմանապահ է սպանել

Մանրամասներ
ադրբեջան զինվոր

Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պետական ​​սահմանային ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանապահ ջոկատի ծառայողական տեղամասում պետական ​​սահմանը պաշտպանելու իրենց պարտականությունները կատարելիս։

Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի սահմանային ծառայությանը հղումով:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։