Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

Երգն ընդգրկված կլինի Սևակ Խանաղյանի նոր ալբոմում

 Սևակ Խանաղյանի նոր «Օվկիանոսը քո ներսում» (Океан внутри тебя) երգի խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խանաղյանը վերոնշյալ ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը երաժշտասերների դատին է հանձնել գարնան առաջին օրը` մարտի մեկին: Երգն ընդգրկված կլինի Սևակ Խանաղյանի նոր ալբոմում:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:  Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը  «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում: