«Շատ ցավալի բան ասեմ ձեզ, ես այս թեմայով առաջիկայում էլի կխոսեմ: Ամենասարսափելի բաներից մեկը, որ մեր կյանքում տեղի է ունենում:
Ոստիկանական ամբողջ համակարգում աշխատող մեր տղաներն ուղղակիորեն կապված են վիվարոներին, հսկայական պարտքերի տակ են ընկած, հսկայական ծանր բեռ են ստանձնել: Դա ողջ ժողովրդի կյանքում է այդպես, որովհետև դաշտը կարգավորված չէ ոչ մի ձևով: Մենք հստակ պատկերացումներն ունենք, թե ինչպես պետք է այդ դաշտը կարգավորվի: Նույն վիճակն է նաև զինվորականության շրջանում: Մարդիկ, ինչպես ասում են, ուղղակի նստած են դրա վրա: Մարդկանց կյանքերն են փչանում:
Դրա համար էլ Ոստիկանության այդ տղաները կապված են ամբողջությամբ այդ համակարգից, գիտեն, որ եթե դուրս գան համակարգից, գուցե և ծանր պարտքերի պատճառով կյանքից էլ զրկվեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:
Սա ոչ միայն նորմալ տնտեսություն չի ստեղծում, այլև քայքայում է ողջ հասարակությունը, հավելեց նա: «Ես հավատում եմ, որ միտումնավոր են մարդկանց այսպիսի կախվածության մեջ դնում: Մեր առաջին անելիքներից մեկը պետք է լինի այս դաշտը կարգավորել, չափազանց մեծ վերահսկողության տակ պահել, եթե չասեմ` վերացնել»,- նշեց Սրբազանը:
0Comments