Գորիս-Սիսիան ճանապարհը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Բքի պատճառով դժվարանցանելի է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: