«Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը». արցախցի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մենք ուզում ենք հետ գնանք տուն՝ Արցախ. Հիմա այս շարժումը, որ սկսել է Բագրատ Սրբազանը, բոլորիս համար ոնց որ նոր հույս լինի, նոր շունչ լինի, շանս լինի, որ կգնանք մեր տուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի երիտասարդ կինը:

«Մինչեւ չունենանք ուժեղ Հայաստան, մենք հետ Արցախ գնալու հույս չենք կարող ունենալ: Դրա համար մենք սատարում ենք Բագրատ Սրբազանին: Մենք մեծ հույս ունենք, որ այս չարիքի դեմ պայքարը, սեւի դեմ պայքարը, լույսի պայքարը կկարողան հաղթանակի հասնել, անհնար է, որ սատանան հաղթի, այդպես չի լինում: Սա իրոք լույս է մեզ համար, որովհետեւ ամեն օր նոր ստորություն սպասելով, ամեն օր պատերազմի վտանգի մեջ, ամեն օր հայրենիքի մի մաս կորցնելով չենք կարող ապրել երջանիկ: Շատ հույս ունեմ, որ վաղը հրապարակն այնքան լիքը կլինի, որ այս իշխանությունների համար մեծ ազդակ կլինի, որ թողնեն ու գնան»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանը իշխանափոխության հարց չի բարձրացնում, արցախցի կինն ասաց. «Եթե լույսը հաղթի, խավարասերները կգնան: Ես մեծ հույս ունեմ, որ երբ լույս սփռվի, խավարի մարդիկ կգնան: Իհարկե, իրատեսական է Արցախը հետ բերելը, մենք իրավունք ունենք հետ գնալ մեր տները միջազգային իրավունքով: Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ: Դիվանագիտությունն ինչի՞ համար է: Ես վստահում եմ»: