Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքում 800 տարվա վաղեմություն ունեցող կրոնական գիրք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Աղբյուրը նշում է, որ 22 էջից բաղկացած գիրքը եբրայերեն է: Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, սակայն, նկատել է, որ գիրքը ոչ թե եբրայերեն, այլ ասորերեն է:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ կաշվից պատրաստված գրքում առկա են նաև մանրանկարչական սրբապատկերներ, որոնք օծված են հատուկ նյութերով:
Հայտնի է, որ գիրքը վաճառել փորձած անձինք ձերբակալվել են գանձագողության կասկածանքով:


0Comments