Ալիևը նույնպես չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին

Մանրամասներ
ալիև

Մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։ Ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները»,- ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ առանձին հրավիրված են Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա մասնակցել։ «Այդ նույն ժամանակ Ադրբեջանում անցկացվում են Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ»,- հավելել է ՌԴ նախագահի օգնականը։