Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը․ Տեսանյութ

Մանրամասները՝ տեսանյութում
4

Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը։

Նշվում է, որ ավտոճանապարհը փակվել է մոտ մեկ ժամով։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս օրերի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմն այս իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված ապօրինի գործընթաց է իրականացնում՝ թշնամու առաջ բացելով Տավուշի մարզի դարպասները։

Հենց հիմա Տավուշի մարզի դարպասների մոտ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, մեր մարզ են հրավիրում ադրբեջանցիներին ու թուրքերին՝ անպաշտպան թողնելով Հայաստանի Հանրապետության պետական ​​սահմանները։

Սիրելի՛ հայրենակիցներ։ Այսօր այս գյուղերում մենք կենաց ու մահու կռիվ ենք տալիս հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ձեր երեխաների»,- ասել է նա՝ դիմելով հավաքվածներին։