«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am

Մանրամասներ
գործարան

Արդեն երկու ամիս է՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի շուրջ 400 աշխատող հարկադիր պարապուրդում է։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել են գործարանի բանվորներից։ Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի: 

«Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի իրավաբան Ռոբերտ Դավթյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս ամենը, սակայն աշխատողների պատմած տեղեկությունները, թե իրենց դրդում են ազատվել, հերքեց՝ նշելով, որ եղել է 4-5 աշխատակից, որոնք իրենց կամքով ազատման դիմում են գրել, քանի որ կա՛մ մեկնել են արտագնա աշխատանքի, կա՛մ այլ աշխատանքի անցել, սակայն գործարանը որևէ մեկին չի պարտադրել ազատման դիմում գրել։

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է նաև մետաղական մոլիբդեն:

Ըստ ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Մաքուր երկաթի փորձաարդյունաբերական գործարանը» հիմնադրվել է 1968 թվականին: Գործարանը 1995-ին սեփականաշնորհման արդյունքում վերակազմավորվել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի։ Ընկերության հիմնական գործունեությունը ֆերոմոլիբդենի և եռակալված մետաղական մոլիբդենի արտադրությունն է։

2015թ․-ին ընկերությունը սկսել է մատուցել մոլիբդենի խտանյութի վերամշակման ծառայություններ։ 2016թ․-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է եռակալված մետաղական մոլիբդենի արտադրությունը՝ տեխնոլոգիական վերազինում իրականացնելու նպատակով։ 2020թ․-ից գործարանը սկսել է արտադրել և վաճառել տեխնիկական օքսիդ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։