Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար

Մանրամասներ
քպ

Քիչ առաջ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Կառավարությունից նշել են, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի  մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք, Կիրանցն ունի նաեւ այլընտրանքային ճանապարհ, եւ գործնականում էական խնդիրներ չկան:

24News-ը կապ է հաստատել Տավուշի մարզի Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շիրինյանի հետ, նրանից հետաքրքվեցինք, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ասել է, որ զորքերը պետք է հետ քաշվեն ու սահմանապահներ տեղակայվեն․

«Դե էն անգամ, որ վարչապետը եկել էր նա էլ տենց ասաց, բայց էս ժողովրդի կամքը, ցանկությունը առանց հարցնելու քարտե՞զ են հրապարակել։ Ժողովուրդը կանգնած են էստեղ ու դեմ են, հավաքված են»,- հայտնեց համայնքի ղեկավարը։

Վերոշարադրյալ մտքի հետ կապված, որ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագծի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ և կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհ, Շիրինյանը նշեց․

«Դե դա պլանի մեջ եղել է՝ տուրիզմի զարգացման համար»։ 

Այլընտրանքային ճանապարհի մասին խոսելիս, Շիրինյանը նշեց, որ խնդիր կա․ «Դե հիմա խնդիրը էն ա, որ գալիս ա մտնում մեր գեղի մեջը, ո՞նց խնդիր չկա, խնդիրը ճանապարհի համար ա, ճանապարհը անտառով էլ կարամ գնամ, ամեն տեղով էլ կարամ գնամ, խնդիրը՝ Ադրբեջանի իմ գյուղը մտնելն է, որի համար արյունով պայքարել ենք ու հիմա սենց խաղաղ հետ տա՞նք»։

Կիրանցի ղեկավարը հավելեց, որ այլընտրանքային ճանապարհի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարող ենք կամուրջը շրջանցել՝ լեգիտիմ սահման ունենալ, որին և ժողովուրդը չի համաձայնել։

Վերջում էլ համայնքապետը նշեց․ «Ես իմ ժողովրդի հետ եմ, իրենք ինչ անեն ես իրանց կողքը կանգնած եմ»։