Իսրայելն Իրանի հարձակմանը կպատասխանի ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով․ ռազմական կաբինետի նախարար

Մանրամասներ
իսրայել

Իսրայելը պետք է ամրապնդի ռազմավարական դաշինքը և տարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ տվեց նրան դիմակայել Իրանի հարձակմանը:

Այս մասին հայտարարել է ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը՝ հավելելով, որ Իսրայելն Իրանի հարձակմանը կպատասխանի ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով:

«Իրանը գլոբալ խնդիր է, այն տարածաշրջանային մարտահրավեր է, և վտանգ է նաև Իսրայելի համար:

Երեկ աշխարհը ակնհայտորեն Իսրայելի հետ վտանգի առաջ կանգնեց։

Իսրայելն ընդդեմ Իրանի, աշխարհն ընդդեմ Իրանի՝ սա է արդյունքը:

Սա ռազմավարական ձեռքբերում է, որը մենք պետք է օգտագործենք Իսրայելի անվտանգության համար»,- ասել է նա։

«Իսրայելը երեկ ապացուցեց, որ ինքը ռազմական և տեխնոլոգիական հզորության խարիսխ է և անվտանգության խարիսխ՝ Մերձավոր Արևելքում:

Նույնիսկ այսօր մենք պետք է հիշենք, որ մենք դեռ չենք լուծել մեր խնդիրները՝ առաջին հերթին պատանդների վերադարձը և հյուսիսի և հարավի բնակիչների դեմ սպառնալիքի վերացումը»։