Վարդան Ղուկասյանը վաղը՝ ժամը 12։00–ին, հրավիրում է «Ավիատրանս» հյուրանոց՝ զինվորական պահածոների դեգուստացիայի (տեսանյութ)

Մանրամասներ
վարդան ղուկասյան դոգ

«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես է եկել հայտարարությամբ՝ բոլորին հրավիրելով վաղը՝ ապրիլի 10–ին, ժամը 12։00–ին Աբովյան փողոցի վրա գտնվող «Ավիատրանս» հյուրանոց, որտեղ լինելու է զինվորական պահածոների դեգուստացիա։

Նա նշել է, որ ստանում է հազարավոր ահազանգեր զինվորներից, որոնք բողոքում են, որ «տուշոնկաները» ոնց բերում են, այնպես էլ թափում են՝ «անգամ շները դա չեն ուտում»։

Մանրամասները՝ տեսանյութում։