ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը, որ նախօրեին տպագրվել էր «Ժենմին Ժիբաոյում», մեծ հետաքրքրություն է առաջացրել

Մանրամասներ
սերժ

ՉԺՀ-ի  հեղինակավոր թերթերից մեկում՝ «Ժենմին Ժիբաոյում»  նախօրեին տպագրված ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Հոդվածի ռուսերեն թարգմանությունը, news-ի փոխանցմամբ, հրապարակվել է նաև Չինաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ գլոբալ հեռուստատեսային ցանց (CGTN) միջազգային մեդիա կազմակերպության կողմից: 

CGTN-ը, որը Չինաստանում մեդիա ինտեգրման առաջամարտիկն է, տեղեկատվական բովանդակություն է տարածում թվային հարթակների, ներառյալ իր վեբկայքի և բջջային հավելվածների, ինչպես նաև YouTube-ի վիդեոհոսթինգի, սոցիալական ցանցերի՝ Facebook, Twitter, Weibo և այլնի միջոցով, որոնք ունեն ավելի քան 150 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում: 

CGTN հեռուստաալիքները հասանելի են աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ ավելի քան 160 երկրում: Այս մեդիա կազմակերպությունը  ներառում է նաև տեղեկատվական վիդեոգործակալություն՝ Global Video News Agency-ին: 

CGTN-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Պեկինում և ունի երեք արտասահմանյան արտադրական կենտրոններ Նայրոբիում, Վաշինգտոնում և Լոնդոնում: