Մոսկվայում Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը հասել է 130-ի. չորս հանցագործի հաջողվել է փախչել

Մանրամասներ
ռդ

112-րդ ալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ  Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը հասել է 130-ի։

Նախնական տվյալներով՝ չորս հանցագործի հաջողվել է փախչել հանցագործության վայրից։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Crocus City Hall-ի մոտ փակում են ճանապարհները։ Հայտնում է Baza տելեգրամ ալիքը։

Աշխատանք է տարվում հանցագործության վայրից փախած կամուֆլյաժով չորս տղամարդու հայտնաբերման համար։ Shot-ը հայտնում է, որ Մոսկվայում գործարկվել է «Сирена» ծրագիրը, մոբիլիզացվում է ոստիկանական անձնակազմը՝ հսկողության ուժեղացման համար։

Միաժամանակ հեռուստաալիքը հայտնել է, որ հատուկ ջոկատայինները ներխուժել են Crocus City Hall։