Մեգան Մարքլի ընկերուհին տոնախմբությանը բերել էր մի պայուսակ, որի միջից վառ փաթեթավորում էր երեւում: Սոցցանցերի օգտատերերին դժվար չէր դրա գույնով ենթադրություն անելը։
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մոտալուտ ծննդյան կապակցությամբ կազմակերպված երեկույթի ժամանակ նկատել են մի ընծա, որը մատնանշում է փոքրիկի սեռը: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել հետաքրքրական առարկան: Լուսանկարները հրապարակել են Just Jared պորտալում:
Խոսքը վերաբերում է այն պայուսակին, որը եղել է ապագա մոր հյուրերից մեկի՝ դերասանուհի Էբիգեյլ Սփենսերի ձեռքին: Դրա միջից երեւում էր նվերի վառ-երկնագույն փաթեթավորումը: Ամուսնական զույգի երկրպագուների եզրակացությունն ակներեւ է՝ տղա է ծնվելու:
Ինչպես ավելի վաղ գրել է Լայֆը, հանուն այս հանդիպման Սասեքսի դքսուհին գաղտնի ժամանել էր Նյու Յորք: Երեկույթի հյուրերի թվում էին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը եւ մենակատար Ջեսիկա Մալրունին: Հարիի եւ Մեգանի ընտանիքում առաջին երեխային սպասում են արդեն այս գարնանը:
0Comments