«Մի հրաշալի օր»․ Լուսինե Թովմասյանը լուսանկար է հրապարակել սկեսրայրի հետ

Մանրամասներ
սիներջի

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005», հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել սկեսրայրի՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի հետ, ով այսօր ազատ է արձակվել։

«Վերջապես»,– գրել է Լուսինեն։ Մեկ այլ լուսանկարում մոդելը նշել է՝ «Մի հրաշալի օր»։

Հիշեցնենք, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, այսօր փոխել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը, նա ազատ է արձակվել։