Տրանսպորտը թանկանում է, բայց ոչ այնքան, որքան հրապարակված էր․ Սուրեն Գրիգորյան

Մանրամասներ
ավտոբուս

Տրանսպորտը թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի թանկացմանը, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Այս նախագծի ուժի մեջ մտնելը կապված է 171 նոր 8,5 մետրանոց ավտոբուսների Երևան ժամանելու հետ։ Եթե ոչ 5 րոպե ինտերավալով, բայց մի շարք ուղեգրերում կբարելավեն ինտերվալները ու տրանսպորտի որակը։ Սակագնի բարձրացումը ենթադրում է, որ  ինչ-որ պահի մենք հասնելու ենք նրան, որ այլևս կողքից ֆինանսավորման անհրաժեշտություն չլինի, այդ կողքիցն էլ ես մեր տնից չեմ բերում, դա բոլորս ենք վճարում։ 

Միասնական տոմսային համակարգը, կարմիր գծերը, որոնք ուղղված են բեռնաթափմանը, որ բեռնաթափման պայմաններում տրանսպորտը ավելի շուտ հասնի, մի ամբողջական ռեֆորմի մի մասն են, որոնք ուղղված են հանրային տրանսպորտի բարելավմանը, ոչ թե ուղղակի բյուջեն լցնելուն»,- ասաց փոխքաղաքապետը։