«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․
«Սիրելի երեխաներ,
շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ձեզանից յուրաքանչյուրը նոր լույս, նոր իմաստ և իմաստնություն է բերում մեր կյանք:
Խոստանում եմ, որ ջանք չեմ խնայելու, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ, անվտանգ, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Այսօրվա մեր ամեն քայլի նպատակն է, որ դուք լինեք պաշտպանված, ունենաք անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մանուկներ»։
0Comments