Սա ավելի լուրջ է․ Էստեղ մի ուրիշ բան կա, որ Վարդենիսի արևելքը ՀՀ-ինը չէ, ՀՀ վերահսկողության տակ չէ․ Բագրատյան

Մանրամասները՝ տեսանյութում
բագրատյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հորդորել էր խուսափել ՀՀ մի շարք տարածքներ ուղևորությունից․

Գեղարքունիք, Վարդենիսից արևելք,

Սյունիք, Գորիսից արևելք,

Սյունիք, Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

Նշվում էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր սահմանների մոտ։

Արձագանքելով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․

«Ի տարբերություն Պապիկյանի հայտարարություններին, սա ավելի լուրջ է։

Հաճախ է լինում, երբ դեսպանությունը հայտարարում է՝ էստեղ մի գնացեք, վաղն էդտեղ պրոբլեմ է լինում, որովհետև նրանք ինֆորմացիա ունեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական վերնախավից։ Կարող է և չլինել։

Էստեղ մի ուրիշ բան կա, որ Վարդենիսի արևելքը ՀՀ-ինը չէ, ՀՀ վերահսկողության տակ չէ: Էդ տեսակետից նման հաղորդումները մեզ համար ինֆորմատիվ են»։