Իջևան-Սևան-Երևան ճանապարհին «ԳԱԶել»-ը կողաշրջվել է. 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մանրամասներ
ճանապարհ

Հունվարի 23-ին, ժամը 10.20-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:

Վարորդը տեղում ստացել է բուժօգնություն, իսկ 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: