Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են բեռնատարներ

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Արուճ գյուղի վարչական տարածքում բախվել են «ZIL MMZ-4509» և «SHACMAN» մակնիշի բեռնատարները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «ZIL»-ը կողաշրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։