Հանքային ջրերի արտադրությունը նվազել է

Եթե 2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 39 մլն 379.0 հազար լիտր աղբյուրի ջուր

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է 40 մլն 965.1 հազար լիտր հանքային ջուր:

2017 թվականի  համեմատ արտադրության ծավալները նվազել են 1.1%-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 6.7%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ին հանրապետությունում արտադրվել է 39 մլն 379.0 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ին՝  36 մլն 896.8 հազար լիտր: