Դսեղում մեկնարկել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները։ Մեծ լոռեցու ծննդավայրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ծաղիկներ խոնարհեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, այնուհետև խոնարհվեց Հովհաննես Թումանյանի արձանի առջև։
Օրվա շրջանակում Դսեղում երաժշտական կատարումներով և թատերական ներկայացումներով հանդես կգան «Բամբիռ» և «Թմբաթա» ռոք խմբերը, «Անուշ» օպերայից Սարոյի և Անուշի արիաները կկատարեն վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը և Արմենուհի Սեյրանյանը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի և «Երգի թատրոն»-ի մենակատարները, Ալավերդու «Լազուր» ժող. նվագարանների համույթը, կլինեն տիկնիկային ներկայացումներ Սպիտակի և Վանաձորի Տիկնիկային թատրոնների, ինչպես նաև թատերականացված ներկայացումներ Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական թատրոնի մասնակցությամբ։
0Comments