Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Մանրամասներ
կիրանց

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել, հայտնում է «Ազատություն»-ը։

Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ երեկ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել այդ մասին։

Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։