«Եթե հիմա չասեմ, վաղը ասելու են` բա շուտ ասեիր». Արա Պողոսյան

Մանրամասներ
արա պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ ջան, հազար անգամ կներեք, բայց սա պետք է ասել, որովհետև ես եթե հիմա չասեմ, վաղը ասելու են` բա շուտ ասեիր։

Ես դեռ առաջին օրը կարծիք հայտնեցի, որ այդ կոմիտեն այդ կազմով չի կարող հաջողել։

Այսօր արդեն բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, այդ թվում նաև վճռականության, անկեղծության և առաջնորդության որակի պակասից։

Ասելու շատ բան կա, բայց ես միայն ժողովրդի ցասման պարպումն եմ ափսոսում։

Դեռ ժամանակ կա ուղղվելու, բայց արդեն դեֆորմացիան նկատելի է։

Հատկապես ոմանց հավակնությունների և ներսում դիրքի համար անզիջում պայքարելու ձգտումը կամ դրա ցուցադրումը։

Գովելի է Թևանյանի` մարդկանց լսելու (խոսքը իմ մասին չէ), անմիջականություն ցույց տալու ձգտումը, բայց դա չափազանց քիչ է։

Մի բան էլ ասեմ` տղերք, այն որ ժողովուրդը դուրս է եկել, դա ձեր աշխատանքի արդյունքը չի, հանկարծ չոգեւորվեք ու չմտածեք դուք էդքան կաք»։

Արա Պողոսյան