Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի բժիշկ Մարատ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Ստեփանակերտի Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ։
«Խնդրում եմ բոլոր բժիշկնեին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»,- գրել է նա։
Նշենք, որ Ասկերանից Ստեփանակերտ տանող ճանապարհին բենզինի ցիստերնի պայթյունի հետևանքով մեծ թվով վիրավորներ կան՝ տարբեր աստիճանի այրվածքներով, հնարավոր է նաև զոհեր են եղել։
0Comments