«Երևանի պատմության մեջ ամենավայրի շինարարական շրջանն այս իշխանության 5 տարիներն են եղել». Վ. Հարությունյան

Մանրամասներ
շինարարություն

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է. «Ինչ վերաբերվում է Երևանին.

Երևանի պատմության մեջ ամենավայրի շինարարական շրջանն այս իշխանության 5 տարիներն են եղել:

Ամեն ազատ մետրի վրա բարձրահարկ շենքերի շինթույլտվություններ, նորակառույցների աննորմալ մեծ թաղամասեր, այդ թաղամասերը սպասարկելու համար անկարող նեղլիկ փողոցներ և այլ ենթակառուցվածքներ, ձևական կանաչապատում, մշտական փոշի, թթվածնի պակաս և այլն:

Այդ վայրի շինարարությունն այժմ տարածվում է Երևանի վարչական սահմաններին ու անմիջապես դրանց հարակից համայնքներում:

Այնինչ պետք էր գոնե Երևանի շրջակայքում ստեղծել անտառապատ գոտիներ:
Ցավոք, Երևանն այլևս վաղուց բնակվելու համար հարմարավետ ու անվտանգ քաղաք չի»:

Վարազդատ Հարությունյան